Նոյեմբերի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1274 | 21:00 | |
Նոյեմբերի 19-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է մինչև 23:02-ը, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Մարդու մեջ այսօր արթնանում է կռիվներին ու արկածախնդրություններին հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, կենցաղը կազմակերպելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու ցանկությանը տրվելը: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 23:02-ից, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Պետք է ամեն ինչ մանրամասն ու կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է զրույցի ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել: Կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, սպասել երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ նշան կլինի ափսեի կոտրվելը: Վատ նշաններ կլինեն ձեռնոց կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով հաղթելու եք թշնամուն: Լավ նշան կլինի երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնելը: |
|