Նոյեմբերի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 663 | 21:00 | |
Նոյեմբերի 19-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 23:24-ից՝ Ջրհոսի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:16-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 13:16-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Այսօր ուտելու հարցում կարող եք առաջնորդվել բնազդով, ուտել այն, ինչին ձգում է: Կարևոր է սոված չմնալը, բայց շատակերությունից էլ խուսափեք: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին, աղիներին: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցներ կորցնելը, դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հարցերը: Լավ կլինի, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք: |
|