ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1252 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 18-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 00:56-ից՝ Առյուծի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է մինչև 21:40-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձի օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ զբաղվելը, արխիվային աշխատանքներ կատարելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, նոր գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: 

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 21:40-ից, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Մարդու մեջ այսօր արթնանում է կռիվներին ու արկածախնդրություններին հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, կենցաղը կազմակերպելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու ցանկությանը տրվելը:


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարաևություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ նախագծեր, ինչպես նաև դատական գործեր սկսել: Խորհուրդ չի տրվում վիրահատություններ անել: Ծախսերն էլ անցանկալի են: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չի լինի կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1252 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4