ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 644 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 18-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: 

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:24-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ կպահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Օրը բարենպաստ է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 12:24-ից, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ, դատական գործեր սկսել: Խորհուրդ չի տրվում վիրահատություններ անել, խուսափեք ծախսերից: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չի լինի կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 644 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3