ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 573 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 17-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 19:34-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:12-ը, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործեր սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրությունների մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 11:12-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ կպահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Օրը բարենպաստ է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 


Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, նոր գաղափարների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել ավելորդ ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի սեփական անունը ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսի, տների, մեքենաների համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները բարի կլինեն ու կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 573 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6