Նոյեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1054 | 21:00 | |
Նոյեմբերի 16-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է մինչև 19:19-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսության հարցերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունը, մեծամտությունը: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 19:19-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ, ակտիվ լինել: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանք անելն ու ուժերն այնտեղ թողնելը: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա համար պլաներ կառուցել, ստեղծագործ նախաձեռնություններ սկսել: Խորհուրդ չի տրվում տխրել, տրվել ձանձրույթին ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ, կայծակ տեսնելը. դա բարի նախաձեռնությունների նշան կլինի: Լավ նշան կլինի նաև առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռված իրերը: Օրվա գույներ են ոսկեգույնը, սպիտակը, մանուշակագույնը, փայլուն գույները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21, 72: Կարկանդակներ թխեք, հյուրեր կանչեք, գինի խմեք: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը: |
|