Նոյեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 791 | 21:00 | |
Նոյեմբերի 15-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 18:46-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:06-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակում սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարող եք մի քանի րոպե սառը ջրի տակ պահել ոտքերը: Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 08:06-ից մինչև 08:07-ը, սիրո ներողամտության օր է: Անպիտանից հրաժարվելու և զարգացման նոր փուլ մտնելու ժամանակն է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա ընթացքում սխալ եք գործել: Բարենպաստ է եզրահանգումներ անելը, անցած ճանապարհը վերլուծելը, մարդկանց ուրախություն պարգևելը, պարտքերը վերադարձնելն ու գործերն ավարտելը: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը: Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 08:07-ից ու շարունակվում մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, շատ մի ծանրաբեռնվեք: Ռիսկային գործել էլ մի նախաձեռնեք, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլից, շատ տաք ու կծու ուտեստներից: Հիվանդությունները կարող են երկար տևել, բայց հիվանդը կառողջանա: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը և այլն: Լավ նշաններ կլինեն ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի, կամուրջի տակով անցնելը, լույս ու կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ են տրվում սառը ուտեստներն ու կաթնամթերքը, հացը: Երազները լավ է չտեսնել, հնարավորության դեպքում լույսի տակ քնեք: |
|