Նոյեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 975 | 21:00 | |
Նոյեմբերի 14-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է մինչև 17:50-ը, ստի, խաբեության, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ուղուց: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, աշխարհին իրատեսորեն նայել, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, ծխելը, պլանավորելը, մարդկանց պիտակավորելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 17:50-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման առումներով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը հեշտությամբ կընկնի իր շուրջը հյուսած դիվային ցանցը: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է ամուսնանալը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Դիմակազերծումների, գաղտնիքների բացահայտման ժամանակն է: Խորհուրդ է տրվում կարել, նորոգել, հագուստ գնել ու հագնել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել, կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու կոսմետիկան: Այսօր լավ նշան կլինի կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր գտնելը: Մեջքին փչող քամին վերևից պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկները: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուն գույներին, բաց յասամանագույնին, ոսկեգույնին ու դեղինին: Ցանկալի չեն մուգ գույները, կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|