ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 611 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 13-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 19:18-ից՝ Կարիճի:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:54-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Հայելուն քիչ նայեք: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 04:54-ից, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Պետք է բարձր տրամադրության մեջ լինել ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: 


Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել ինքներդ ձեզ, չտրվել գայթակղություններին: Այսօր ծանրության զգացումը նորմալ երևույթ կլինի: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամներ գտնելը, սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Այսօր հնարավոր են շատ ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 611 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1