ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 686 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 12-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 10:53-ից՝ Ձկների:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:11-ը, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի և աղիների մաքրում անել: 

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 15:11-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել ու ամեն քայլը լավ կշռադատել: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակահատված է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունը պատժելի կլինի: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները, սուիցիդալ հակումները:

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին և աշխարհին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական աշխատանք արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ, խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրիկ, ոչ քաղցր ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե դրանք բաց երկնքի տակ տեսնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 686 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0