Նոյեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 739 | 21:00 | |
Նոյեմբերի 12-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:21-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ ուժերը: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակներով կամ դույլերով մարդու տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 03:21-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Հայելուն քիչ նայեք: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա անկանխատեսելի ու հզոր օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք, ֆիզիկական աշխատանք արեք: Խորհուրդ չի տրվում հողի հետ աշխատանքը, խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, խառնաշփոթը: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական են: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, ջրիկ կերակուրներին, կաթնամթերքին, խուսափեք քաղցրից: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|