ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

«Նորագույն կտակարան» (Բելգիա, 2015)
Բաժին: Լավ կինոներ | Դիտումներ: 399 | 22:30 Ավելացրեց: armenlur

Պատկերացրեք Աստված իսկապես գոյություն ունի, սակայն նա բացարձակապես այնպիսին չէ, ինչպիսին մենք ենք պատկերացնում, և ապրում է ոչ թե ինչ որ մի տեղ, այլ Բրյուսելում։ Նա, ինչպես ամեն օրինական մարդ, ունի ընտանիք՝ կին և Եա անունով փոքրիկ դուստր, ինչպես նաև ուներ բոլորին հայտնի որդի, որ կորուստը հայրն ամենևին չի ափսոսում։ Դուստրը, մի անգամ մտնելով հոր աշխատասենյակ, տեսնում է, թե ինչպես է Նա տանջում մարդկանց՝ մշտապես հորինելով նորանոր պատգամներ, և, ինչն ավելի է զարմացնում աղջնակին, դրանից Նա մեծագույն հաճույք է ստանում։

Առաջին իսկ հարմար առիթին Եան արտահայտում է իր վրդովմունքը Հոր զզվելի արարքների նկատմամբ, ասելով, որ Նրա տեղում հայտնված ամեն մի հիմար ամեն ինչ կարող է ավելի լավ անել։  Այս խոցող խոսքերը և այն, որ աղջիկն առանց ասելու մտել էր Հոր աշխատասենյակ, Աստծուն կատաղության է հասցնում և նա պատժում է դստերը։ Չկարողանալով այլևս տանել իր և մարդկանց նկատմամբ նման վերաբերմունքը, հասկանալով, որ հասել է արմատական քայեր կատարելու ժամանակը, աղջիկը խռովություն է կազմակերպում. ծածուկ մտնելով Հոր աշխատասենյակ նա բոլոր մարդկանց իրենց մահվան օրվա մասին հաղորդագրություններ է ուղարկում, որից հետո արգելափակում է Հոր համակարգիչը և փախչում է տնից։ Թափառելով Բրյուսելի փողոցներով իր մեծ եղբոր՝ Հիսուսի ուղղորդած տպավորություններից ազդված, խելացի աղջիկն ընտրում է վեց Առաքյալների և պատրաստվում գրել Նորագույն Կտակարան՝ հենվելով նրանց բացահայտումների վրա։

Այդ ժամանակահատվածում կատաղած Հայրը, տեսնելով ինչ է արել իր փոքրիկ չարաճճի աղջնակը, առանց մարդկությանը տեղյակ պահելու դուրս է գալիս դստերը որոնելու։

Ֆիլմի թրեյլերը՝

  • անվանումը բնօրինակում՝ Le tout nouveau testament
  • թողարկման տարեթիվը՝ 2015
  • երկիրը՝ Բելգիա, Ֆրանսիա, Լյուքսենբուրգ
  • ռեժիսոր՝ Ժակո վան Դորմել
  • սցենարը՝ Թոմաս Հյունցիգ, Ժակո վան Դորմել
  • դերերում՝ Բենուա Փուլվըրդ, Քեթրին Դընյով, Ֆրանսուա Դամիենս, Իոլանդրա Մորո
  • երգահան՝ Ան Պեռլե
  • ժանրը՝ կատակերգություն,  երևակայական
  • բյուջե՝ €8.555.500
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 114 րոպե / 01։54

«Նորագույն կտակարան» ֆիլմը դիտեք այստեղ:

Իսկ գիտե՞ք, որ...

  • 2016 թվականին Բելգիան այս ֆիլմը պաշտոնապես ներկայացրել է «Օսկարի» մրցանակաբաշխությանը։
  • Ֆիլմը 2015 թվականին Եվրոպական կինոակադեմիայի կողմից արժանացել է «Լավագույն նկարիչ-բեմադրողի» (Սիլվի Օլիվյե), ինչպես նաև տարվա «Լավագույն եվրոպական կատակերգության» մրցանակներին։
  • Ֆիլմը 2016 թ. արժանացել է «Մագրիտի» 4 մրցանակի՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք, լավագույն սցենար, լավագույն երաժշտություն։
  • Ֆիլմի ռեժիսոր Ժակո Վոն Դորմալը աղմկահարույց «Պարոն Ոչ ոք»-ի հեղինակն է:
  • Ժակո վան Դորմելը ֆիլմում էպիզոդիկ մի դեր է խաղացել՝ ավտոբուսի տակ ընկած այն մարդու դերը, ով հաղորդագրություն էր ստացել, որ իրեն մնացել է ապրելու մի քանի վայրկյան։
«Նորագույն կտակարան» (Բելգիա, 2015)
Բաժին: Լավ կինոներ | Դիտումներ: 399 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բենուա Փուլվըրդ, ինտելեկտուալ, Քեթրին Դընյով, երևակայական, Ժակո վան Դորմել, 16+, կատակերգություն | Վարկանիշ: 0.0/0