Մորուքն ու բնավորությունը
Մորուքը, բեղերն ու բակենբարդները տղամարդկանց շրջանում կրկին նորաձև են դարձել: Եվ իհարկե, ինչպես կերպարի ցանկացած բաղկացուցիչ մաս, դա նույնպես ինչ-որ ձևով նկարագրում է մարդուն:
Բակենբարդներ
Միայն բակենբարդներով տղամարդը ազատ անձնավորություն է: Նա որոշ իմաստով նույնիսկ խռովարար է: Այսպիսի տղամարդը դժվար թե կապվի ինչ-որ մարդկանց կամ տեղանքի հետ, նա մշտապես սեփական անձի փնտրտուքների մեջ է: Նրա հետ վիճելն անիմաստ է, ավելի լավ է համաձայնվել ու անել այնպես, ինչպես ձեզ է հարմար:
Փոքր մորուք
Փոքրիկ ու խնամված մորուք պահել նախընտրում են կայուն տղամարդիկ: Նրանք հավերժական արժեքների հիերարխիա ունեն, փոփոխություններին զգուշորեն են վերաբերում: Այս տղամարդը չի վախենում պատասխանատվությունից ու ցանկանում է, որպեսզի իրեն լուրջ ընդունեն:
Բեղեր ու մորուք
Բեղեր ու մորուք պահում են այն տղամարդիկ, ովքեր ձգտում են տղամարդկային ու հուսալի անձնավորության տպավորություն թողնել: Այսպիսի տղամարդիկ հաճախ լավ սիրեկաններ են լինում, նրանց արյան մեջ շատ տեստոստերոն կա:
Թավամազ մորուք
Թավամազ մորուք նախընտրում են նրանք, ովքեր սիրում են տպավորություն թողնել: Այսպիսի տղամարդիկ սիրում են հետևել արտաքինին, հաճախ ինքնասիրահարված են: Իսկ ահա նման տղամարդուն բավարարելն այնքան էլ հեշտ չէ: Նա բավականին դաժան է, եթե իր ցավոտ տեղին են դիպչում: Շատ հազվադեպ է քնքշություն ցուցաբերում:
Բեղեր
Միայն բեղեր պահում են այն տղամարդիկ, ովքեր սիրում են տպավորություն թողնել: Նրանք ամեն գնով փորձում են առանձնանալ ամբոխից, ոչ մեկի նման չլինել: Բայց սովորաբար գործը դրանից այն կողմ չի անցնում: