11:00
Մետրոյում անշալվար երթևեկելու օրը

Հունվարի 10-ին ԱՄՆ-ում նշում են  Մետրոյում անշալվար երթևեկելու օրը (No Pants Subway Ride Day)

  • Այս օրը ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ճապոնիայի և աշխարհի այլ երկրների խոշորագույն քաղաքների բնակիչները զանգվածաբար հանում են շալվարները և իջնում մետրո:
  • «Մետրոյում առանց շալվարի» ակցիան առաջին անգամ անցկացվել է 2002 թվականին Նյու Յորքում, և այդ պահից ի վեր դրան միացել են հազարավոր մարդիկ մոլորակի տարբեր անկյուններից:
  • Պերֆորմանսի մասնակիցները մետրոյով երթևեկում են ներքնազգեստով՝ պահպանելով անվրդով տեսքը։ Ըստ կանոնների, մարդն առնվազն մի քանի կայարան պետք է երթևեկի այդ տեսքով։
  • Միջոցառումը կազմակերպում է Նյու Յորքում տեղակայված Improv Everywhere արտ-խումբը, որը համակարգողներ ունի աշխարհի տարբեր քաղաքներում: Ֆլեշմոբի ենթատեքստում ոչ մի առանձնահատուկ գաղափար չկա. կազմակերպիչների խոսքով՝ դա «հիմարության միջազգային տոն է»:
  • ԱՄՆ-ում ծնունդ առած այս տոնն արդեն կարելի է համարել միջազգային։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 392 | Ավելացրեց: armenlur | Թեգեր: 10 հունվար, ԱՄՆ, միջազգային տոներ, Բոլոր տոները | Рейтинг: 0.0/0