Մայիսի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4416 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մայիսի սկիզբը շփումների տեսանկյունից ամենահասարակ ժամանակը չի լինելու: Կարող են սրվել հին տարաձայնությունները, իրար հետ հաճախ կվիճեն նրանք, ովքեր նախկինում հասկանում էին միմյանց: Հաճախ բանը ձեր բռնկուն լինելու մեջ կլինի: Հույզերի ազդեցության տակ երբեմն սխալ որոշումներ կընդունեք, կասեք ու կանեք այն, ինչի համար ստիպված կլինեք զղջալ: Աշխատեք հարթել սուր անկյունները. դա ձեր ուժերի սահմաններում է: Շատ Խոյերի կօգնի կենսափորձը: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա: Մայիսի կեսը այն գործերի վրա կենտրոնանալու հնարավորությունը կտա, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում: Հարմար ժամանակ է հին ծրագրերին վերադառնալու համար: Որոշ Խոյեր կհասկանան՝ ինչպես իրագործել այն, ինչ ավելի վաղ էին մտածել: Մայիսի վերջը նոր հնարավորություններ կբացի, և երբեմն հեշտ չի լինի ընտրելը, թե դրանցից որոնցից է պետք օգտվել: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Նրանց շնորհիվ դուք ճիշտ որոշումներ կընդունեք, նպատակին տանող ամենակարճ ճանապարհը կընտրեք: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերություններում: Անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մայիսի սկիզբը վեճերի ու կասկածների ժամանակ է լինելու: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի վարքի ճիշտ ձև ընտրել: Որոշ Ցուլեր ճիշտ ուղին գտնելուց առաջ սխալներ կանեն: Հաճախ կշռադատված որոշումներ ընդունելուց առաջ տեղեկատվության պակաս կլինի, իսկ դուք չափազանց կշտապեք, երբեմն չեք հասցնի իմանալ այն, ինչ պետք է: Արժե համբերությամբ զինվել: Ամենայն հավանականությամբ, ջանքերը, որոնք այս շրջանում կգործադրեք, ավելի ուշ պտուղներ կտան: Մայիսի կեսը նշանի ներկայացուցիչներին իրենք իրենց գտնելու, իրենց գիտելիքները և տաղանդները կիրառելու հնարավորություն կտա: Հնարավոր է, ստիպված լինեք ռիսկի դիմել՝ չստանալով ո՛չ աջակցություն, ո՛չ շրջապատողների հավանությունը: Պատրաստ եղեք դրան, մի նահանջեք և խուճապի մի մատնվեք: Հաջողության հասնելու շանսերը մեծ են, և դա վերաբերում է նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնություններին: Ամսվա վերջին օրերը կանցնեն հոգսերի մեջ: Շատ բան է պետք անել, բայց դա ավելի շուտ կոգեշնչի ձեզ, քան կանհանգստացնի: Դուք կիմանաք, թե ինչն է կախված ձեզանից, իսկ ինչը՝ ոչ, և ջանքեր կգործադրեք ձեր գործերից հնարավորինս լավ գլուխ հանելու համար: Շրջապատողներին նման մոտեցումը դուր կգա, շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մայիսի սկզբին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Դուք կուզենաք արագ հասնել դրված նպատակներին, սակայն պայմանները թույլ չեն տա: Այդպիսի իրավիճակը նշանի շատ ներկայացուցիչների կվշտացնի: Մտերիմներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ կա ձեր հոգում: Լարված պահեր կլինեն, բայց կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Դուք բարյացակամորեն տրամադրված կլինեք, և դա լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Ոչ ոք չի ուզենա ձեզ հետ վիճել: Ժամանակի ընթացքում հուզական դաշտը կկայունանա, ավելի հանգիստ և հաճելի օրեր կգան: Ամսվա կեսը բարենպաստ կլինի մասնագիտական տեսանկյունից, նորանոր հետաքրքիր հնարավորություններ կբացի նրանց առաջ, ովքեր կենտրոնացած են կարիերայի վրա: Հավանական են հաջող բանակցություններ, չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք ձեր առաջ նոր հորիզոններ կբացեն: Ամսվա վերջին օրերին առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Բարենպաստ ժամանակ կգա մտերիմների հետ շփվելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մայիսի սկիզբը շատ բարենպաստ չի լինի: Կարող են խախտվել ձեզ համար կարևոր պայմանավորվածությունները, ստիպված եք լինելու հետաձգել գործերը, տեղափոխել հանդիպումները, որոնց անհամբերությամբ էիք սպասում: Չնայած պայմանները երբեմն անհաջող կդասավորվեն, սակայն դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի, կշարունակեք գործել: Նման մոտեցումը մեծ հաջողությունների հասնելու շանս կտա: Շատ Խեցգետիններ հնարամիտ կլինեն, ստեղծագործաբար կմոտենան այն գործերին, որոնք ուրիշներին ձանձրացնում են: Հարմար ժամանակ է սովորելու համար. հետաքրքիր կլինի, իսկ ստացված գիտելիքները շուտով օգտակար կլինեն: Մայիսի երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Դրական միտումները կուժեղանան, ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Դուք կկարողանաք հաջողության հասնել այն գործերում, որոնք նախկինում չափազանց բարդ, հոգնեցնող, միայն ուժեր խլող էին թվում: Հավանական են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Մտերիմների հետ տարաձայնությունների ու վեճերի պատճառները կքչանան, դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք, կհասնեք փոխհամաձայնության: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մայիսի սկզբին հոգսեր սովորականից շատ կլինեն: Շատ Առյուծներ այդ հատվածում ստիպված են լինելու զբաղվել ուրիշների գործերով, ուղղել ուրիշների գործած սխալները: Ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, երբեմն ուժերը զուր կվատնեք ի սկզբանե անհույս գործերի ու նախագծերի վրա: Արժե ուշադրություն դարձնել խորհուրդներին, որոնք կտանց ձեզ լավ ճանաչող մարդիկ: Երբեմն կողքից ավելի տեսանելի է այն, ինչը դուք, իրադարձությունների հորձանուտում գտնվելով, չեք նկատում: Շատ Առյուծների վատ ծառայություն կմատուցի համառությունը: Հենց դրա պատճառով նշանի ներկայացուցիչները կկորցնեն ժամանակին իրենց սխալներն ուղղելու հնարավորությունը: Մայիսի երկրորդ կեսը նախկինում բաց թողածը լրացնելու և վաղուց ձեզ հետաքրքրող գործով զբաղվելու հնարավորություն կտա: Կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին ու տաղանդներին: Շրջապատողները կխոստովանեն, որ դուք շատ բանի եք ունակ: Չի բացառվում՝ այն հարաբերությունները, որոնք վերջերս լարված էին, սկսեն դեպի լավը փոխվել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի ողջ ամսվա ընթացքում: Միակ բանը, որը կարող է մթագնել մայիսը, դա այն գործը ավարտելու անհնարինությունն է, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Ստորջրյա խութեր կհայտնվեն, ստիպված եք լինելու վերադառնալ արդեն լուծված համարվող հարցերին: Բայց դա ձեզ չի խանգարի նոր բան ստանձնել: Հնարավոր են անսովոր առաջարկներ, որոնք ընդունելով՝ շատ բան կսովորեք, արժեքավոր փորձ ձեռք կբերեք, պիտանի կապեր կհաստատեք: Մայիսի կեսը բարենպաստ շրջան է նոր ծանոթությունների համար: Կարող եք համախոհներ ու ընկերներ գտնել, չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում: Չի բացառվում նշանակալի գումար ստանաք, որը ճիշտ կտնօրինեք: Դուք գումարը քամուն չեք տա, այն դատարկ բաների վրա չեք ծախսի: Կարող են հաջողությամբ լուծվել ընտանեկան ունեցվածքին վերաբերող հարցերը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամսվա սկզբին կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը: Աշխատեք ձեզ հանգիստ ու բարեհամբույր պահել նույնիսկ նրանց հետ, ովքեր հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից: Լավագույն ժամանակը չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզելու համար: Լավ է փորձեք հարթել սուր անկյունները, խուսափեք լուրջ կոնֆլիկտից: Ավելի ուշ կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, շրջապատողների հետ հարաբերություններն էլ ավելի ներդաշնակ են դառնում, դուք էլ ձեզ ավելի հարմարավետ եք զգում: Աշխատանքի մեջ հաջողություններ հավանական են մայիսի կեսերին: Ճիշտ է, դրանք իրենք իրենց չեն գա, դուք ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել: Պատրաստ եղեք սովորել ուրիշներից: Ուրիշի փորձը օգտակար կլինի, կօգնի խուսափել սխալներից: Ամսվա վերջին շաբաթը խոստանում է շատ հաճելի լինել: Դրական միտումների ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք աշխատանքից, կարող եք հաջողությունների հասնել ստեղծագործական կյանքում և ուսման մեջ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամսվա առաջին կեսն ամբողջությամբ բարենպաստ է համագործակցության, ջանքերը միավորելու համար: Խոսքն այստեղ միայն մասնագիտական ոլորտի մասին չի լինի: Ցանկացած գործով հետաքրքիր կլինի զբաղվել այն մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր նպատակներն ու նախասիրությունները: Հնարավոր են ծանոթություններ, որոնք երկարատև ընկերության սկիզբ կդնեն կամ ձեր առաջ մասնագիտական աճի ու բիզնեսի հետ կապված նոր հնարավորություններ կբացեն: Բացի այդ, այդ ժամանակահատվածը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել: Մայիսի երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Ուշադրություն պահանջող գործերը կշատանան, որոշ ծրագրերից ստիպված եք լինելու հրաժարվել, որպեսզի կենտրոնանաք առավել ակտուալ առաջադրանքների վրա: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, սակայն ջանքեր են պահանջվելու: Արժե դադարներ վերցնել հանգստի համար: Օգտակար կլինի միապաղաղությունից շեղվելը, ոչ մեծ ուղևորություն կատարելն ու պայմանները փոխելը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամիսը նոր հնարավորությունների հարցում առատաձեռն կլինի: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, նոր իրավիճակներում խուճապի չմատնվելը, ձեր շանսը բաց չթողնելն է: Երբեմն պետք է միայնակ լուծեք բարդ առաջադրանքները, ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք: Այստեղ կօգնի կենսափորձը, ինքներդ ձեր հանդեպ հավատն էլ ավելորդ չի լինի: Ամսվա կեսը բարենպաստ կլինի գործնական և անձնական կապերի համար: Այդ հատվածում լավ կհասկանաք մարդկանց, կկռահեք նրանց հույսերի, ցանկությունների ու ծրագրերի մասին: Կկարողանաք մոտեցում գտնել նույնիսկ նրանց, ովքեր տհաճությամբ են կապի դուրս գալիս: Դուք բոլորին դուր կգաք, հեշտությամբ համախոհներ կգտնեք: Մայիսի երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը ձեր կյանքում շատ բան կփոխի: Չի բացառվում՝ հին ծրագրերին փոխարինելու գան նորերը: Դուք կհասկանաք, որ պատրաստ եք մտածածն իրագործելու համար ջանքեր գործադրել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամսվա սկիզբը բարենպաստ է: Հարմար ժամանակ է նոր բան ստանձնելու համար, դուք արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, կհասկանաք՝ ինչպես հասնել դրված նպատակներին: Լսեք ինտուիցիայի հուշումները: Դրանց շնորհիվ դուք կկարողանաք առաջ անցնել ավելի փորձառու մրցակիցներից, զինաթափել թշնամիներին: Ավելի ուշ որոշ լարված պահեր կլինեն: Կարող են տարաձայնություններ առաջ գալ մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ էիք: Դա կվշտացնի, երբեմն լրիվ հուսահատության գիրկը կնետի: Բայց մի մտածեք, որ ոչ ոք ձեզ չի հասկանում: Շուտով հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Աշխատեք ձեզ առավելագույնս բարեհամբույր պահել, նախաձեռնող եղեք, ուրախացրեք ձեզ համար թանկ մարդկանց: Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը: Մայիսի վերջին հոգսեր շատ կլինեն, բայց դուք հազիվ թե բողոքեք: Դա հետաքրքիր, ոգեշնչող գործերի ժամանակ է լինելու, որոնցով զբաղվելով՝ շատ բան կսովորեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պետք է շատ աշխատեք: Մայիսն այն ամիսը չէ, երբ կարելի է թեթև հաջողություններ ու հաղթանակներ ակնկալել: Եթե խոսքը կարևոր նպատակների մասին է, պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու մի քանի փորձ ձեռնարկել: Մի նահանջեք առաջին անհաջողությունից հետո, մի հրաժարվեք մտածածից, մի կորցրեք ինքներդ ձեր հանդեպ հավատը: Ձեր լավատեսությունը վարակիչ կլինի և շատերի սրտով կլինի: Հենց դրա շնորհիվ դուք նոր ընկերներ ու համախոհներ կգտնեք: Մայիսի սկիզբը բավական նյարդային կլինի, բայց ժամանակի ընթացքում դրական միտումները կուժեղանան: Դուք կհասկանաք, որ ուժերը զուր չեք վատնում, արժեքավոր փորձ եք ձեռք բերում և տեղեկատվություն, որը շուտով պետք է գալու: Օր օրի մարդկանց հետ հետ լեզու գտնելը կհեշտանա: Դուք կկարողանաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Ամսվա վերջը հարմար է մտերիմների հետ անկեղծ զրուցելու համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հուզումներից և ապրումներից խուսափել հազիվ թե ստացվի, սակայն մայիսին դրական միտումների ազդեցությունը բոլոր դեպքերում ուժեղ է լինելու: Այն հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Եթե դուք վերջին շրջանում հաճախ էիք վիճում մտերիմների հետ, բուռն հարաբերություններ էիք պարզում, ապա հիմա ամեն ինչ կհարթվի, փոխհասկացողությունն էլ կվերականգնվի: Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Շատ Ձկներ պետք է զբաղվեն ոչ նրանով, ինչով սովոր են: Աշխատեք արագ սովորել: Երբեմն դա ջանքեր է պահանջելու: Բայց եթե հիմա աշխատեք, կկարողանաք խուսափել ապագայի լուրջ խնդիրներից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մայիսը բարենպաստ շրջան է բիզնեսի տեսանկյունից: Չի բացառվում՝ ձեզ մոտ գործարարի ջիղ հայտնաբերեք, որի մասին նախկինում չէիք էլ կռահում: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգտնեն իրենց նախասիրությունից շահույթ ստանալու ձևը: |
|