ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1250 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 8-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 10-15-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:58-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, ապագա աշխատանքի համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ, այլ օգտակար գործերով, ծրագրել, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով և ինքնակատարելագործմամբ: Չափավոր եղեք: Անբարենպաստ է վիճելը, հայհոյելը, չարանալը, ագրեսիա ու նախանձ դրսևորելը:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 21:58-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել գլուխը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա զղջալու, սխալներն ուղղելու ժամանակ է: Ցանկացած վատ արարք կանդրադառնա ապագա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն մատանու կամ նրա վրայի քարի կորուստը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Բացասական կլինեն սևն ու նարնջագույնը: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան մոտ: Երազում մեռած նախնիներին կամ սրբերին տեսնելը օգնության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1250 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7