Մայիսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1310 | 21:00 | |
Մայիսի 7-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:26-ը, մարմնական գայթակղությունների օր է: Պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք խնձոր ուտելուց, նախապատվությունը տվեք հատիկավորներին ու ճապոնական խոհանոցի ուտեստներին: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 20:26-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, ապագա աշխատանքի համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ, այլ օգտակար գործերով, ծրագրել, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով և ինքնակատարելագործմամբ: Չափավոր եղեք: Անբարենպաստ է վիճելը, հայհոյելը, չարանալը, ագրեսիա ու նախանձ դրսևորելը: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ կատարելն անցանկալի է: Օրը լավն է դատական բողոքարկումների ու դատական որոշումների համար: Սա առողջությունն ամրապնդելու ու բուժման օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշաններ կլինեն ծիածանը, տան մոտ մետաղադրամ գտնելն էլ սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, կտրվածքները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18 և 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Հաճախ կերեք ու քիչ-քիչ: |
|