Մայիսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 897 | 21:00 | |
Մայիսի 7-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 14:52-ից՝ Խոյի: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:04-ը, միայնության, կենտրոնացվածության և երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 04:04-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Չափավոր է պետք լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա թեթև ու ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական բողոքարկումների և որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում հաճախ ու քիչ-քիչ ուտել: |
|