ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1064 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 6-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 07:39-ից՝ Երկվորյակների: 

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է մինչև 06:54-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 06:54-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Այսօր չպայքարող մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ է դառնում: Սա լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Օրվա հիվանդներն արագ կառողջանան:



Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա հզոր, լուրջ օր է: Վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու ժամանակ է: Խորհուրդ է տրվում վաղ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Այսօր խոսելիս զգույշ է պետք լինել: Խորհուրդ չի տրվում ուտեստներ պատրաստել, գործեր պլանավորել կամ ավարտին հասցնել: Այսօր ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Քիչ քնեք ու ցանկալի է՝ լույսի տակ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1064 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5