ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 710 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 5-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 05:08-ից՝ Ձկների:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:41-ը, արժե աշխատել վախերի դեմ, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ կարող է արթնանալ վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մեծ մաքրությամբ, կաթ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք օգտագործել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 03:41-ից, ընտրության, եզրահանգումների օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելը, ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա օրենքին, ծիսակարգին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել,տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեի, հայելու կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, աղի, դառը, կծու ուտեստներին, հեղուկ քիչ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն և կիրականանան առաջիկա օրերին:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 710 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1