Մայիսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1230 | 21:00 | |
Մայիսի 3-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է մինչև 05:56-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Հայելուն քիչ նայեք. հնարավոր է թերարժեքության բարդույթ առաջանա: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 05:56-ից, բարձրագույն ճշմարտություններին հասնելու, հոգևոր գիտակցություն ձեռք բերելու օր է: Նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, զբաղվել ներհայեցմամբ, վերահսկել հույզերը: Ուշադիր եղեք գլխին ու զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու երկար մի նայեք վառ լույսին: Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա հանգիստ ու ներդաշնակ օր է, նվիրված է առատությանը, պտղաբերությանն ու գեղեցկությանը, կենդանիների մասին հոգ տանելուն: Խորհուրդ է տրվում նյութական պլաններ կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, խնամել կենդանիներին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, խոսքը հատկապես այսօր ծնվածների մասին է: Խուսափեք վիճելուց: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք մեղմ տոներին, դեղին-կանաչ երանգներին, խուսափեք կարմիրի երանգներից: Կաթնամթերք օգտագործեք: Օրվա երազները աղոտ կլինեն ու կշիռ չեն ունենա: |
|