ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 31-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1044 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 31-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:27-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 01:27-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու առաջնորդների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսության գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Բուժական տեսանկյունից լավագույն օրն է սոված մնալու համար:


Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին ու մայրությանը: Խորհուրդ է տրվում թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, շատ ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տրվել տխրությանը, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն ոչ վառ, չարտահայտված գույները, արծաթագույնը, կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32, 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1044 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3