ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 982 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 30-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:56-ը, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 11:56-ից, վատ նշաններին անհրաժեշտ է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի կլինի, իսկ նրա հետևանքները՝ սարսափելի: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:


Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Աշխարհաճանաչողության օր է: Այն կապված է գրագիտության, ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքը կամ ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին ու դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 982 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5