ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1096 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 30-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: 

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է մինչև 04:03-ը, միայնության, կենտրոնանալու ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամտության ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 04:03-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է ծախսել իր ողջ ուժերն ու էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալուց հետո լիքը տոպրակով կամ դույլով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Եթե երազում կամ իրական կյանքում կայծակ տեսնեք, կնշանակի փառասիրությունն ու գոռոզությունը դեռ սանձահարված չեն: Այսօր բարենպաստ է իրականությունը սթափ գնահատելը, դիմակները մի կողմ նետելը, կյանքն ու մարդկանց ճանաչելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստանալու շատ աշխատելը:



Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա լուսավոր, փայլուն ու ուրախ օր է: Աշխարհը բացահայտելու ու ճանաչելու օր է: Այն կապված է գրագիտության, ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, տանը կարգուկանոն հաստատել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին ու ինչ-որ բան պլանավորել: Օրվա գույներն են վառ գույները, ոսկեգույնը, դեղինի երանգները: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսեղենից: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1096 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4