Մայիսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 743 | 21:00 | |
Մայիսի 30-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 07:04-ից՝ Ջրհոսի: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:55, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ առաջ կգան, տպավորություն կստեղծվի, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, իրատես լինել, հրաժարվել պատրանքներից, կողքից նայել ինքներդ ձեզ ու աշխարհին, հրաժարվել ցածր բնազդներից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, պիտակավորելը, շատ ծխելն ու ալկոհոլը չարաշահելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 00:55-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում երեխաներին ինչ-որ բանում մերժել կամ ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, դեղինին ու ոսկեգույնին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարելի է գարեջուր խմել: |
|