ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 775 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 2-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 22:30-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:17-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխության, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու առաջնորդների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսությամբ, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Խորհուրդ է տրվում միս չուտել: Տեսողությունն էլ մի ծանրաբեռնեք:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 02:17-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Արժե ակտիվ լինել, սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ողջ ծանր աշխատանքը մենակ անելը: 


Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք տեղեկատվություն կպարունակեն: Լավ է հենց առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելիս չափավոր եղեք, չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 775 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1