ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1244 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 29-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 14:40-ից՝ Կույսի:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:30-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որպեսզի այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Չի կարելի հավի միս ու ձու ուտել: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 10:30-ից, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել:


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանը, հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը: Գույներից նախապատվությունը տվեք մոխրագույնին, կանաչին: Օրվա թվերն են՝ 20 և 41: Երազները կշիռ կունենան: Կարող եք շատ քնել: Քաղցր հյութեր ու կաթնամթերք օգտագործեք: Լավ նշան կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնելը: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1244 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4