Մայիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1131 | 21:00 | |
Մայիսի 29-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է մինչև 03:49-ը, ընտրության, եզրակացություններ անելու, մտքերը մաքրելու ժամանակ է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն ու կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժությունները, յոգան: Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 03:49-ից, միայնության, կենտրոնանալու ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամտության ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության ու մեդիտացիայի, վախերից ազատվելու, ճանաչողության օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խուսափեք դեղեր ընդունելուց: Անձրևն այսօր լավ նշան կլինի: Նախապատվությունը տվեք քաղցր հյութերին ու կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան: Կարող եք երկար քնել: Լավ նշան կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Վատ նշան է երազում կրակ տեսնելը: |
|