ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 693 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 29-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:04-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 00:04-ից, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ առաջ կգան, տպավորություն կստեղծվի, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, իրատես լինել, հրաժարվել պատրանքներից, կողքից նայել ինքներդ ձեզ ու աշխարհին, հրաժարվել ցածր բնազդներից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, պիտակավորելը, շատ ծխելն ու ալկոհոլը չարաշահելը:


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում դեղեր ընդունել, աղտոտել ջուրը: Լավ նշաններ կլինեն անձրևն ու թափված ջուրը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամի ընկնելը, կոտրված կրունկը, ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Օրվա թվերն են՝ 20, 41: Քաղցր հյութեր ու կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Լավ է շատ քնեք, երազում կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնեք: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 693 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4