ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1241 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 28-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:08-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի միջոցով: Եթե երկինքն ամբողջովին պարզ կամ ամբողջովին ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրվա հիվանդներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 09:08-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որպեսզի այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Չի կարելի հավի միս ու ձու ուտել: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն, եթե կրակը հանգչի, հրդեհներ լինեն, ինչպես նաև այրվածքները, ծուխը: Հագուստի մեջ լավ կլինեն փայլուն գույները, շագանակագույնը, դեղինը: Վատ կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող ուտեստներին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանալ ու առույգ լինել:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1241 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3