ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1253 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 27-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 09:33-ից՝ Առյուծի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:51-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Ուտելու հարցում առաջնորդվեք բնազդով, կերեք այն, ինչ ուզում եք: Պետք է կուշտ լինեք, բայց խուսափեք նաև շատակերությունից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 07:51-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի միջոցով: Եթե երկինքն ամբողջովին պարզ կամ ամբողջովին ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրվա հիվանդներն արագ կառողջանան:


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն երկնքից թափվող ամեն բան: Վատ նշան կլինի սեփական անազատության զգացումը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք հյութեղ գույներին: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազանությանը, նոր բան փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու դրանք տեսնեք առավոտյան մոտ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1253 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7