Մայիսի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1149 | 21:00 | |
Մայիսի 26-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 10:07-ից՝ Ձկների: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:00-ն, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, սեփականությունից հրաժարվելու համար: Սա հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու ժամանակն է: Ակտիվ, ստեղծագործ օր է, սպորտային մրցումների, եզրակացությունների, քննությունների ու պրոֆեսիոնալիզմի փորձության օր է: Նոր աշխատավայր տեղափոխվել խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ, ակտիվ լինել, միավորել մարդկանց: Անբարենպաստ է սկանդալներ սարքելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելն ու ողջ ուժերն այնտեղ ծախսելը: Ֆիզիկական վարժություններ արեք, եղեք մաքուր օդին: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 03:00-ից, տխրության, կյանքը ճանաչելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ ու մեդիտացիա անելը, սեփական արմատներն ուսումնասիրելը, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապեր հաստատել նույնպես խորհուրդ չի տրվում: Ուշադիր եղեք ողնաշարի ստորին հատվածին, կտրուկ շարժումներ մի արեք: Այսօր կարող եք ձեզ մի փոքր շատակերություն թույլ տալ: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու օր է: Լավագույն օրն է սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների համար: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ նախագծեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը կեղտից ու միջատներից, թեթև հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Կարող եք օրը տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն բույսերի ու պտուղների հետ. օրինակ՝ ծառից ընկած պտուղները, տերևները լավ նշան կլինեն: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Կաթ, հյութեր ու գինի խմեք: Կշիռ կունենան ու լավը կլինեն բույսերի ու պտուղների հետ կապված երազները: |
|