ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1017 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 25-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:39-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու ժամանակն է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Ցանկացած կարևոր գործի սկիզբ խորհուրդ է տրվում հենց լուսնային 14-րդ օրվա համար նշանակել: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 19:39-ից, մարմնային գայթակղությունների օր է: Պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին, խուսափեք խնձոր ուտելուց: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի:


Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, հոգ տանել առողջության մասին: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք արյան, օրգանիզմի ու մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրը, սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1017 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2