ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1075 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 23-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 21:48-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:29-ը, պասիվ օր է: Սա ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Այսօր պետք է աշխատեք ձեր վատ մտքերի հետ, աշխարհի հանդեպ օբյեկտիվ հայացք մշակեք, փորձեք ձեզ կողքից դիտել, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ինքներդ ձեզ ճիշտ տրամադրելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Խուսափեք հարբեցողությամբ տարվելուց ու շատ ծխելուց, մարդկանց պիտակավորելուց:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 01:29-ից, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Վտանգավոր է թունավորումներով, հոգևոր մշուշով, գիտակցության մթագնումով: Ինչ-որ մեղքի մեծ խճճվելով՝ մարդը կարող է դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Վատ օր է հոգեպես անկայուն մարդկանց համար: 



Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու ժամանակ է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել, հանգստանալ ու սպասել երջանիկ պատահականության: Ափսեի կոտրվելն այսօր լավ նշան կլինի: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի բոլոր երանգները: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը թշնամու հետ խնդիրների շուտափույթ լուծում են կանխատեսում: Լավ է, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1075 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3