ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 645 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 22-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 04:35-ից՝ Կշեռքի:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:53-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելն ու միջատներ սպանելը: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 14:53-ից, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, բարեգործություն անելը, նվերներ տալը, այգում աշխատելը, շատ ջուր խմելը, ինքներդ ձեզ ուշադիր լինելը, ներողամիտ ու մարդասեր լինելը, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, բարկանալը, հայհոյելը, լաց լինելը: Հնարավորինս քիչ կոշտ սնունդ օգտագործեք, շատ ջուր խմեք: Հյութեր էլ շատ խմեք:


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշան կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնն ու մուգ կապույտը: Ներդաշնակ չի լինի կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 645 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1