ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1194 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 21-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:10-ը, բարձրագույն ճշմարտությանը հասնելու, նվերների, գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու երկար մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 04:10-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Աղետների ու անկումների օր է: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մթությունից, մուտ տեղեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:


Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա կապերի ու գիտելիքների, ճամփորդությունների, մտքերը մաքրելու, գիտակցելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթությունների ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ձեր անունը ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսահամարների, տան ու մեքենաների համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1194 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4