Մայիսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1055 | 21:00 | |
Մայիսի 21-ը համապատասխանում է լուսնային 17-րդ օրվան: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 11:55-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 17-րդ օրը ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերն է, բայց մի կորցրեք զգոնությունը, քանի որ անվերահսկելի էներգիան իր մեջ շատ անակնկալներ է պարունակում: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. լավագույն դեպքում՝ իդեալական սեր, վատագույն դեպքում՝ ցոփություն ու հարբեցողություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, մտերիմների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, զվարճանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է, իսկ 11:58-ից՝ Երկվորյակի: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների ու գաղափարների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հինը փոխարինել նորով: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել. ավելի լավ է խնայեք այն: Լավ նշան կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերի վերականգնումը: Շատ լավ նշան է ամբոխի մեջ ձեր անունը լսելը, բայց վատ է, եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Օրվա գույներն են դեղինը, կապտականաչը, երկնագույնը: Եթե այսօր այդ գույներին հաճախ հանդիպեք, նշանակում է կյանքում ճիշտ ուղով եք գնում: Օրվա թվերն են 17-ը, 31-ն ու 48-ը: Լավ է, եթե այդ թվերին հանդիպեք հեռախոսահամարների, մեքենաների ու տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն: |
|