ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1408 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 18-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:34-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը տրվելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 03:34-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակներով ու տոպրակներով մարդ տեսնեք, համարեք կյանքում ճիշտ ուղով եք գնում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, բոլոր դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:


Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու կոսմետիկան: Լավ նշաններ կլինեն կրկնվող մեղեդի լսելը, կաշվից իրեր, գումար գտնելը: Մեջքին փչող քամին վերևից պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկը: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1408 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5