ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 796 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 18-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:17-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը, ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս ու ձու օգտագործելը, ափսեները կոտրելը, գրքեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Պետք է ուշադրություն դարձնեք թոքերին: Օրը բարենպաստ է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 09:17-ից, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա տարբեր մակարդակներում աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների ու ստամոսքի մաքրում անել: Կարող եք դեղեր պատրաստել:


Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել, կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու կոսմետիկան: Լավ նշաններ կլինեն առավոտյան արթնանալիս փռշտալը, եթե ձեզ անունով կանչեն և եթե կրկնվող երաժշտություն լսեք: Լավ նշաններ կլինեն նաև կաշվից իրեր, գումար գտնելը, իսկ մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկները: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 796 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3