Մայիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1275 | 21:00 | |
Մայիսի 17-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 16:35-ից՝ Խոյի: Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:23-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործմանը կհանգեցնեն: Անբարենպաստ է զրույցի ընթացքում զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու նպատակով: Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 03:23-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը տրվելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել ինքներդ ձեզ, չտրվել գայթակղություններին: Ծանրության, կեղտոտության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Փորձեք շուրջն ամեն ինչ մաքրել: Խորհուրդ չի տրվում նոր բան սկել, պղծել հողը: Անբարենպաստ են սեռական կապերը: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու ձեր անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրված հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|