Մայիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 858 | 21:00 | |
Մայիսի 17-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 15:43-ից՝ Առյուծի: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:04-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքն ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով է ծածկված եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ կլինի կորած ու գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 08:04-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը, ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս ու ձու օգտագործելը, ափսեները կոտրելը, գրքեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Պետք է ուշադրություն դարձնեք թոքերին: Օրը բարենպաստ է վիրահատությունների համար: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Աղտոտության ու ծանրության զգացումներն այսօր նորմալ կլինեն: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը, արյուն թափել, կտրել մազերը, երգել: Սեռական կապերն էլ անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելը, սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Խուսափեք ուտել այն, ինչի մեջ արյուն կա: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|