ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 822 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 16-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:03-ը, սկզբունքները և մարդկանց պաշտպանելու օր է: Մեծ ուշադրություն դարձրեք սնվելուն, այսօր կարող եք ուտել այն, ինչին բնազդաբար ձգտում եք: Խուսափեք սոված մնալուց և շատակերությունից: Խուսափեք կենդանական սննդից: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգի օրգաններին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 07:03-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքն ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով է ծածկված եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ կլինի կորած ու գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան:


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին ու աշխարհին: Լավ է նայել ընկնող աստղերին ու երազանք պահել: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ, խուսափեք նաև սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են բաց կապույտը, երկնագույնը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան ուտեստներին: Խուսափեք քաղցրից: Կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 822 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2