ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1116 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 15-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 04:24-ից՝ Ձկների:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:55-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք կամ ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 02:55-ից, պետք է պայքարել վախերի դեմ, չի կարելի անգործության մատնվել: Այսօր մարդու մեջ արթնանում է արկածախնդրությունների, վեճերի հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, մաքրությամբ, կաթնամթերք շատ օգտագործել: Անբարենպաստ է ամուսնություն կքնելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշների մասին հոգ տանելուն: Եկամուտների, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, հոգ տանել ունեցվածքի մասին, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպել, աշխատել քարի ու հողի հետ: Օրը լավն է օրգանիզմը, մաշկը մաքրելու, ատամները բուժելու համար: Կարող եք նվերներ տալ: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազերը կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Օրվա լավ նշանները կապված կլինեն գումարի ու թանկարժեք զարդերի հետ. դրանք տեսնելը, գտնելը, նվիրելն ու ստանալը: Օրվա լավ նշանը լիքը դույլերը կլինեն: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Այսօր ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ու կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու մասին երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1116 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7