ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1151 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 15-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է մինչև 16:49-ը, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր զգույշ է պետք լինել միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ ու ուշադիր եղեք: Բարենպաստ է ավարտին հասցնել սկսած գործերը, ճամփորդել ու տեղափոխվել: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, վտանգավոր աշխատանք անելն ու միջատներ սպանելը: 

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 16:49-ից, հանգստության, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ են կոտրված սպասքն ու թափված հեղուկը. դրանք տառապանքի, միայնության նշաններ կլինեն: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները տեղ կհասնեն: Խորհուրդ է տրվում ողորմություն տալ, նվերներ անել, աշխատել այգում, շատ ջուր խմել, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելը, լացելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք ու շատ հեղուկ խմեք: Խուսափեք սիրտը ծանրաբեռնելուց:



Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին ու ուրիշներին օգնելուն: Սա եկամուտների, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել ծեսերին ու կարգապահությանը: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպելու, հողի հետ աշխատելու ժամանակ է: Բարենպաստ է օրգանիզմի, մաշկի մաքրումն ու ատամների բուժումը: Նվերներ արեք: Երազում մազերը կտրելը վատ նշան կլինի: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Ուտել կարող եք ամեն ինչ, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարենպաստ կլինեն հարստանալու մասին երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1151 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3