ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1056 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 13-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է մինչև 13:59-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ կշռադատել ու գնահատել ամեն քայլը: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ վիրավորած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է ու նրա հետևանքները վատը կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:



Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 13:59-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տուն կառուցելու ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր բոլոր, նույնիսկ անհույս հիվանդների համար թեթև օր կլինի: Խորհուրդ չի տրվում ինքներդ ձեզ սովի մատնեք:

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Բարդ օր է: Տոտալ մաքրության ենթարկեք ինքներդ ձեզ ու ձեր բնակավայրը, ուշադիր եղեք ձեզ ու աշխարհին: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. որքան ավելի մաքուր լինեք, այնքան ավելի թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Այսօր լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Միակ լավ երազը ձեզ անձրևի տակ տեսնելն է: Օրվա բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1056 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/11