ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1067 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 12-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 18:38-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:30-ը, բավական ծանր ու վտանգավոր օր է: Վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման իմաստներով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 01:30-ից, անկեղծությունների, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի գործերով: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: Լավագույն օրն է սոված մնալու համար: Խորհուրդ չի տրվում միս ուտել: Քիչ ծանրաբեռնեք տեսողությունը:


Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սիրո ու հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործողության մեջ լինել, աշխատել այգում, հողամասում, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը և եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23 և 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Քիչ հեղուկ օգտագործեք: Երազներ չտեսնելը լավ նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1067 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5