Մայիսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1144 | 21:00 | |
Մայիսի 12-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 20:21-ից՝ Կույսի: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է մինչև 12:34-ը, կերպափոխությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու, ճշգրիտ գիտությունների օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք աղիների ու ստամոքսի մաքրում անել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 12:34-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ կշռադատել ու գնահատել ամեն քայլը: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ վիրավորած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է ու նրա հետևանքները վատը կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա հնազանդության, սիրո ժամանակ է: Խորհուրդ է տրվում ինչ-որ գործ անել՝ աշխատել ծառերի հետ, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Ուտելիքն այսօր պետք է լավ բուրի ու թեթև լինի: Կանաչի շատ օգտագործեք, քիչ ջուր խմեք: Այսօր երազներ չտեսնելը լավ նշան կլինի: |
|