Մայիսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 732 | 21:00 | |
Մայիսի 12-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 15:42-ից՝ Երկվորյակի: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:57-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, արժե միայն ծրագրել դրանք: Ծրագրերը կարող են հաջողությամբ իրագործվել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդը զբաղվի ակտիվ գործունեությամբ: Խուսափեք ալկոհոլ, շատ տաք ու կծու ուտեստներ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 04:57-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ինչ-որ գործունեություն իրականացնել, աշխատել ծառերի, ցանկապատի հետ, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը: Լավ կլինի, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը լավ նշան կլինի: |
|