Մայիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1095 | 21:00 | |
Մայիսի 11-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է մինչև 11:12-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր ու նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, ամաններ կոտրելը, հավի միս ու ձու ուտելը: Օրը բարենպաստ է վիրահատությունների համար, բայց լավը չէ ատամնաբույժին այցելելու համար: Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 11:12-ից, կերպափոխությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու, ճշգրիտ գիտությունների օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք աղիների ու ստամոքսի մաքրում անել: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սա սկզբունքային փոփոխությունների ու ազատության օր է: Խորհուրդ է տրվում կյանքի ճանապարհի ընտրություն անել, վստահել ինտուիցիային, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Փոփոխական եղանակն այսօր լավ նշան կլինի: Նախապատվությունը տվեք թեթև, բուսական սննդին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ նշան է շատ երազներ տեսնելը: |
|