Մայիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 701 | 21:00 | |
Մայիսի 10-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 02:46-ից՝ Ցուլի: Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:32-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 04:32-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանեք կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպե սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելն ու փչանալը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, եթե տարերքն ինչ-որ բան ոչնչացնի: Վատ նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Խորհուրդ է տրվում ծանր սնունդ օգտագործել, բացի մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատը տեսնեք: |
|